Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինիեստան կհեռանա «Բարսելոնից»

Ինիեստան կհեռանա «Բարսելոնից»
04.05.2018 | 19:14

«Բարսելոնի» կազմում ընթացիկ մրցաշրջանը վերջինը կլինի թիմի ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի երևելիներից մեկի` Անդրես Ինիեստայի համար: Կատալոնյան ակումբի բազմաթիվ նվաճումների շարքում այս հրաշալի մարզիկն ընթացիկում ունեցավ ևս երկուսը. խոսքը վերաբերում է առաջնության ոսկե մեդալներին ու երկրի գավաթին: Մրցաշրջանից հետո Ինիեստան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի չինական «Չունցին Լիֆան» ակումբ, որը ֆուտբոլիստին առաջարկում է երեք տարվա պայմանագիր 81 միլիոն եվրո գումարով: Եթե իսպանացին համաձայնի առաջարկին, կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ